Ալեքսեյ Աբրիկոսովի կիսանդրի
Ալեքսեյ Աբրիկոսովի կիսանդրի | |
---|---|
Տեսակ | հուշարձան և քանդակ |
Քանդակագործ | Q4374276? |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Խամովնիկի շրջան և Մոսկվա |
Շինության ձև | Կիսանդրի |
Նյութ | բրոնզ և գրանիտ |
Մակագրություն | Алексей Иванович Абрикосов. 1875—1955. Академик, Герой Социалистического Труда, основатель советской патологической анатомии, воспитатель многих поколений студентов и врачей |
Ներկա վիճակ | Կանգուն |
պատկերված են
| |
Ալեքսեյ Աբրիկոսովի կիսանդրի (ռուս.՝ Бюст Алексея Абрикосова), ռուս ականավոր բժիշկ-պաթոլոգոանատոմ Ալեքսեյ Իվանովիչ Աբրիկոսովի կիսանդրին, որը 1960 թվականին տեղադրվել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, Աբրիկոսովի նրբանցքում։ Հուշարձանի հեղինակներն են քանդակագործ Ալեքսեյ Պոստոլը և ճարտարապետ Գեորգի Լեբեդևը[1]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիսանդրին պատրաստված է բրոնզից և տեղադրված է մուգ գրանիտից պատրաստված ողորկված պատվանդանի վրա, որին փակցված բրոնզե ցուցանակին գրված է. «Ալեքսեյ Իվանովիչ Աբրիկոսով 1875-1955։ Ակադեմիկոս, Սոցիալիստական աշխատանքի հերոս, խորհրդային ախտաբանական անատոմիայի հիմնադիր, մանկավարժ, ուսանողների և բժիշկների բազմաթիվ սերունդների դաստիարակ»։
Ակադեմիկոսը պատկերված է մինչև կուրծքը` Սոցիալիստական աշխատանքի հերոսի մեդալով։
Հուշարձանը բացվել է 1960 թվականի դեկտեմբերի 23-ին` Առաջին մոսկովյան բժշկական ինստիտուտի ախտաբանական անատոմիայի ամբիոնի շենքի առջև[1]։
Ալեքսեյ Իվանովիչ Աբրիկոսովը (1875-1955) եղել է բժիշկ-պաթոլոգոանատոմ, ԽՍՀՄ ԳԱ և ԽՍՀՄ ԲԳԱ ակադեմիկոս, լայնորեն հայտնի է նրանով, որ արել է Վլադիմիր Լենինի մարմնի առաջին զմռսումը և կազմել է նրա մահվան մասին եզրակացությունը։ Առաջին բժշկական ինստիտուտում նա աշխատել է ավելի քան 35 տարի[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Кожевников Р. Ф., 1983, էջ 178
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Кожевников Р. Ф. Памятники деятелям науки // Скульптурные памятники Москвы. — 2-е изд., доп.. — М.: Московский рабочий, 1983. — С. 178. — 320 с. — 39 000 экз.